«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալ Խորխե Անտունը հերքել է իր հաճախորդի նկատմամբ Սաուդյան Արաբիայի ակումբների հետաքրքրության մասին լուրերը:
«Պաուլոն ոչ մեկի հետ չի քննարկել իր ապագան, նա զանգեր չի ստացել Սաուդյան Արաբիայի ակումբներից։ Ես պատասխանատու եմ Դիբալայի տրանսֆերային առաջարկները լսելու համար, բայց այս պահին կարող եմ միայն ասել, որ ֆուտբոլիստը արձակուրդում է»,- գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռոման» սկսել է բանակցություններ վարել Դիբալայի հետ նոր պայմանագրի շուրջ։