Պաշտոնական․ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» նոր գլխավոր մարզիչ ունի

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է Դինո Թոփմելլերին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

42-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։ Նախկինում Թոփմելլերն աշխատել է որպես Յուլիան Նագելսմանի օգնական «Բավարիայում» և «Լայպցիգում»։

Մայիսի 9-ին Ֆրանկֆուրտի Այնտրախտը հայտարարեց Օլիվեր Գլասների՝ մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Թիմը վերջին Բունդեսլիգայում զբաղեցրել է յոթերորդ տեղը: