Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է թիմի հարձակման գծի հնարավոր ուժեղացման մասին։
«Եթե ես որոշում կայացնեի, ապա կհրավիրեի Մբապպեին, այնուամենայնիվ, հիմա Քեյնը կհամապատասխանի մեզ, իսկ Մբապպեն կարող է միանալ մեզ հաջորդ տարի»,- Նաչոյի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալից» հեռացել էր հարձակվող Կարիմ Բենզեման, ով պայմանագիր էր կնքել սաուդյան «Ալ-Իթիհադ» ակումբի հետ։