Ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեն, ում պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է, կարող է կարիերան շարունակել «Էվերտոնում» կամ «Գալաթասարայում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բացի այդ, ֆուտբոլիստին հետևում են Սաուդյան Արաբիայի ակումբները։
Հունիսի 7-ին «Լիոնը» հայտարարեց մրցաշրջանի ավարտին Դեմբելեի հեռանալու մասին։ Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է հունիսին։
Անցած մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: