«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմերը ասել է, որ հանգստություն է պահպանում, չնայած թիմից իր հնարավոր հեռանալու մասին լուրերին:
34-ամյա շվեյցարացու տրանսֆերը տարեսկզբին ձեռք բերեցին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»՝ փոխարինելու վնասվածք ստացած Մանուել Նոյերին։
Մյոնխենցիների կազմում նա անցկացրել է 25 հանդիպում։
«Ես դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ «Բավարիայի» հետ և շատ ուրախ եմ դրա համար։ Հետևաբար, ես շատ հանգիստ եմ։
Հիմա ազգային հավաքականում եմ, հետո մի քանի օր արձակուրդ է լինելու, իսկ ապագայի մասին կմտածեմ»։
Շատ բան է տեղի ունեցել վերջին վեց ամիսների ընթացքում «Բավարիայում, հատկապես խաղադաշտից դուրս:
Եվ, իհարկե, կային բաներ, որոնք կարող էին ավելի լավ ստացվել, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է»,- ասել է Զոմմերը: