«Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամական կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հաղորդվում է, որ իտալական թիմի ղեկավարությունը կսկսի աշխատանքը ֆուտբոլիստի տրանսֆերի վրա, եթե «ներաձուրիի» գլխավոր հարձակվող Էդին Ջեկոն չերկարաձգի պայմանագիրը։
Սկամակային հավակնում են նաև «Ռոման» և «Յուվենտուսը»: Իտալացու գործող պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։ 24-ամյա հարձակվողի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 27 միլիոն եվրո։