«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է իր ապագայի մասին։
«Ես, ինչպես միշտ, ինձ լավ եմ զգում «Բարսայում»: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա հաջորդ մրցաշրջանում ես կմնամ «Բարսելոնայում».
Ֆուտբոլում երբեք չես կարող վստահ լինել 100 տոկոսով, բայց ես հավատում եմ, որ հաջորդ տարի կլինեմ «Բարսելոնայում»», – դե Յոնգի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
26-ամյա հոլանդացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
Անցած մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։