«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է ակումբի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը
22-ամյա նորվեգացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Նախկինում Հոլանդը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ ինչպես նաև մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու։
«Մանչեսթեր Սիթին» ավարտված մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ թրեբլ ձևակերպեց: