«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է ապագայում ազգային թիմ գլխավորել, հայտնում է The Guardian-ը։
Ըստ հրապարակման՝ ավելի վաղ մասնագետը ցանկանում էր գլխավորել իտալական որևէ ակումբ, որպեսզի հաղթի եվրոպական չորս լավագույն առաջնություններում։
Այնուամենայնիվ, այժմ իսպանացին մտածում է «Սիթիից» հեռանալուց հետո ազգային հավաքական գլխավորելու մասին:
Այս շաբաթ ԶԼՄ-ները հայտնում էին, որ նա կշարունակի մարզել ակումբը մինչև իր պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։