Կառլո Անչելոտտին դատական ​​հայց է ներկայացրել «Էվերթոնի» դեմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դատական ​​հայց է ներկայացրել «Էվերթոնի» դեմ, գրում է The Guardian-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետը հունիսի 9-ին հայց է ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան։

Այն վերաբերում է «ընդհանուր առևտրային պայմանագրերին և պայմանավորվածություններին» և պետք է վերանայվի առևտրային դատարանում:

Առայժմ կողմերից ոչ մեկը չի մեկնաբանել իրավիճակը:

Անչելոտին «Էվերթոնից» հեռացավ 2021 թվականին՝ Պրեմիեր Լիգայի ակումբում երկու տարի աշխատելուց հետո։ Այս պահին մարզիչը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։