Իտալիայում կայացել է Սերիա Բ-ի փլեյ-օֆֆ եզրափակչի պատասխան հանդիպումը, որում Սերիա Ա-ի վերջին ուղեգրի համար պայքարում էին՝ «Բարին» և «Կալյարին»։
Հանդիպումն ավարտվել է «Բարիի» տնային պարտությամբ՝ 0։1 հաշվով։ Միակ գոլը 90+4-րդ րոպեին խփեց Լեոնարդո Պավոլետտին։
Առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ «Կալյարին» հաղթեց ընդհանուր 2-1 հաշվով և վերադարձավ Սերիա Ա։
«Կալյարին» մեկ մրցաշրջան բացակայեց Սերիա Ա-ից՝ 2021/22 մրցաշրջանում զբաղեցնելով 18-րդ տեղը։
Հիշեցնենք, որ Սերիա Ա-ի ուղեգիր են նաև նվաճել «Ֆրոզինոնեն» և «Ջենոան»։