«Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարժենա 30 միլիոն եվրո, հայտնում է Sport-ը:
Հարձակվողով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնայով»: Հաղորդվում էր, որ կատալոնացիները պատրաստ են հարձակվողի տրանսֆերի համար վճարել 45 մլն եվրո։ Ապրիլին հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի հայրը հանդիպել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ:
Բրազիլացի ֆուտբոլիստի փոխհատուցման չափը կազմում է 100 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկո Պարանաենսեի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը:
2023 թվականին 18-ամյա հարձակվողը 25 հանդիպում է անցկացրել «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։