Նաիր Տիկնիզյանի ապագայի վերաբերյալ նոր տեղեկություն կա

Գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի շահերը, արձագանքել է այն լուրերին, որ ֆուտբոլիստը հայտնվել է «Ռեալ -Սոսյեդադի» թիրախում։

«Առայժմ ոչ ոք մեզ մոտ չի եկել: Հայտնի է, որ Նաիրը նրանց թիրախում է, սակայն բանակցություններ դեռ չեն սկսվել»,- ասել է Կլյուևը SE-ին:

Անցած մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: