Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը երկարաձգել է պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։
«Ես գնում եմ ձեռք ձեռքի տված իմ ակումբի և ընտանիքիս հետ: Միշտ առաջարկներ են լինում այլ ակումբներից, բայց ես որոշեցի ևս մեկ տարի մնալ «Ռեալում» և շատ ուրախ եմ դրա համար»,- Նաչոյի խոսքերն է մեջբերում COPE-ը։
33-ամյա իսպանացին Մադրիդի «Ռեալի» սան է։ Նա ակումբում է 2001 թվականից։