Ժորժինյոն կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն

«Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն.

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, լոնդոնցիները պատրաստ են վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին, եթե նա դա խնդրի:

Ժորժինյոյի ծառայություններով հետաքրքրված է Մաուրիցիո Սարին ով այժմ մարզում է «Լացիոն»:

Հաղորդվում է, որ հռոմեացիների համար կարող է խնդիր դառնալ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը՝ տարեկան 6,5 միլիոն եվրո։

Ժորժինյոն «Արսենալ» է տեղափոխվել «Չելսիից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 12 միլիոն եվրոյի դիմաց։

Նա 2022/23 մրցաշրջանում «զինագործների» կազմում անցկացրել է 16 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։