«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդին, հայտնում է TalkSport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պիկֆորդը Դավիդ դե Խեային փոխարինելու գլխավոր թեկնածուն է, եթե իսպանացին հեռանա թիմից։
Աղբյուրի համաձայն՝ այժմ մանկունիանցիները ակնկալում են պայմանագիր կնքել 29-ամյա դարպասապահի հետ, նույնիսկ եթե Դե Խեան երկարաձգի պայմանագիրը։
Անցած մրցաշրջանում Պիկֆորդը Պրեմիեր Լիգայում 37 հանդիպում է անցկացրել «Էվերթոնի» կազմում, բաց թողել 60 գոլ:
Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: