«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Մաքսիմ Մայրովիչը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ակումբի ու ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետն սպառվել էր ու կողմերը որոշել են չերկարաձգել այն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մայրովիչն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստը թիմի կազմում հասցրել է մասնակցել է 29 պաշտոնական հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ։
2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։