«Լիվերպուլը» մտադիր է թիմ հրավիրել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մանու Կոնեին։
2022/23 մրցաշրջանի ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը բազմիցս կապվում էր Անգլիայի Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբներից մեկը հնարավոր տեղափոխության հետ:
Ըստ Քրիստիան Ֆալկի՝ 22-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» համար առաջնահերթ տրանսֆերային նպատակն է։
Ֆուտբոլիստի խաղային ինտելեկտը բարձր է գնահատում «կարմիրների» մարզիչ Յուրգեն Կլոպը։
Ըստ Transfermarkt-ի Մանու Կոնեի տրանսֆերը արժե 30 մլն եվրո: Նրա պայմանագիրը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։