Կևին դե Բրույնե․ «Ոչ, ես միայն երջանիկ եմ իմ կնոջ հետ»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն պատասխանել է թիմի հարձակվող Էրլին Հոլանդի հետ ունեցած հարաբերություններին:

«Սեր՞ էր առաջին հայացքից։ Ոչ, ես երջանիկ եմ իմ կնոջ հետ: Ես չգիտեմ, թե ինչպես նկարագրել այն: Դա մի բան է, որը ես չեմ կարող բացատրել, երբեմն զգում ես ֆուտբոլիստի հանդեպ և ուղղակի գիտես, թե նա ինչ է ուզում: Մենք իսկապես լավ աշխատեցինք, և նա սկսեց անհավանական արագությամբ գոլեր խփել: Նա ներկառուցվել է թիմի մեջ, նա կարևոր է մեզ համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Հիշեցնենք, որ իր առաջին մրցաշրջանում Հոլանդը 52 հանդիպում անցկացրեց բոլոր մրցաշարերում՝ դառնալով ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։