CHAMPIONS LEAGUE. «Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» խաղում հաշիվը դեռևս չի բացվել

Այս րոպեներին Ստամբուլի Օլիմպիական մարզադաշտում ընթանում է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» հանդիպումը:

Հանդիպման առաջին կեսը անցավ հավասար պայքարում: Կողմերը հազվադեպ էին սպառնում միմյանց դարպասին: Խաղադաշտում ընթանում էր բացառապես ուժային պայքար:

Հատկանշական է, որ խաղակեսի միջնամասում նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը նպաստավոր դիրքից հարվածեց դարպասին, սակայն Անդրե Օնանան փրկեց իր թիմին:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դեռևս պահեստայինների թվում է:

Այսպիսով՝ խաղի առաջին կեսում հաշիվը չբացվեց և մեզ սպասում են ևս 45 լարված րոպեներ