Սերխիո Ռիկոն ծանր վիճակում է գտնվում

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Սերխիո Ռիկոն, ով մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վթարի հետևանքով գլխի լուրջ վնասվածքներ էր ստացել, շարունակում է մնալ հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում։

Ինչպես հայտնում է Le Parisien-ը, վերջին դրական դինամիկայից հետո իսպանացուն կրկին հանգստացնող դեղամիջոցներ են տվել։

Ռիկոն ուղղաթիռով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 28-ին։ Ըստ ԶԼՄ-ների՝ դարպասապահի մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել։