«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Վիկտոր Լինդելոֆի ապագայի հետ կապված

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆը մոտ ժամանակներս չի հեռանա թիմից, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը շվեդ պաշտպանին անձեռնմխելի է համարում, ուստի ակումբը պատրաստ չէ նրան բաց թողնել՝ չնայած եվրոպական մի քանի թիմերի հետաքրքրությանը։

Անցած մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ առանց գոլ խփելու: Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2017 թվականից։