Իլկայ Գյունդողանը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է L’Equipe-ը:

Ըստ աղբյուրի՝ գերմանացի կիսապաշտպանը ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակներից մեկն է։

Այնուամենայնիվ, անձամբ կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», որը նույնպես հետաքրքրված է Գուդողանով։

32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։