Մադրիդի «Ռեալը» կասկածի տակ է դնում «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը ձեռք բերելու նպատակահարմարությունը, հայտնում է լրագրող Մելկոր Ռուիսը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները կարծում են, որ հարձակման գիծն ուժեղացնելու կարիք չունեն։
Հաղորդվում է, որ «սերուցքայիններին» չի գոհացնում նաև ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։
Ավելի վաղ Քեյնը «Թոթենհեմի» ֆուտբոլիստներին հայտնել էր «Ռեալ» տեղափոխվելու իր որոշման մասին։
2022/23 մրցաշրջանում Քեյնը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։