«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան չի տեղափոխվի «Բավարիա», հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիների ղեկավարությունը չի պատրաստվում գնել 25-ամյա իտալացուն։
Նախորդ մրցաշրջանում Կիեզան «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։