«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»։
Կողմերը պայմանավորվել են պայմանագրի պայմանների շուրջ, այս մասին սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այժմ ակումբները պետք է փոխհամաձայնության գան տրանսֆերի պայմանների շուրջ։
Կողմերը մտադիր են Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո քննարկել գործարքի մանրամասները։
Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը:
Անգլիական Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում Կովաչիչը անցկացրել է 27 խաղ, որոնցում խփել է մեկ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում և ստացել ութ դեղին քարտ։