Կառլո Անչելոտտին և Ֆլորենտինո Պերեսը տարաձայնություններ ունեն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տարաձայնություններ ունեն, հայտնում է Relevo-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմը լքել էր ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։ Այս կապակցությամբ, Անչելոտտին պնդում է, որ թիմը պետք է պայմանագիր կնքի «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ:

Պերեսն իր հերթին դեռ ցանկանում է թիմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին և մտադիր է 2024 թվականին նրա հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ։

Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ ֆրանսիացին չի երկարաձգի պայմանագիրը փարիզցիների հետ։