«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է լրագրողների հարցին նախորդ մրցաշրջանում թիմի եվրագավաթային անհաջողությունների մասին։
Հիշեցնենք, որ «Բարսան» չհաղթահարեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի արգելքը:
«Ես արդեն ասել եմ ֆուտբոլիստներին, որ մենք այլևս չպետք է խաղանք Եվրոպա Լիգայում։ Կներեք, բայց «Բարսելոնան» ստեղծված չէ Եվրոպա Լիգայում խաղալու համար:
Դա չի մոտիվացնում ֆուտբոլիստներին կամ երկրպագուներին: Մենք պետք է խաղանք Չեմպիոնների Լիգայում և ձգտենք հաղթել այնտեղ»,- ասել է Չավին: