«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբը։
Ինչպես հայտնում է CBS Sports-ը, ակումբի նախագահ Վալիդ Մուաատը հունիսի 7-ին մեկնել է Լոնդոն՝ փորձելով բանակցել 32-ամյա ֆուտբոլիստի հետ: Անցած մրցաշրջանը «Ալ-Ահլին» անցկացրել է Սաուդյան Արաբիայի լավագույն երկրորդ դիվիզիոնում: Մրցաշրջանի ավարտին թիմը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը և իրավունք ստացավ հանդես գալ բարձրագույն դիվիզիոնում։
Հիշեցնենք, որ 32-ամյա Մահրեզը 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։