«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյայի ապագան մշուշոտ է

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյա Դիասը կարող է լքել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նախորդ ամիս հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը մտադիր չէ բաժանվել 26-ամյա բրազիլացուց, ուստի նրա համար կպահանջեն առնվազն 90 միլիոն եվրո։

Ըստ Cope-ի, իրավիճակը փոքր-ինչ այլ է, «Բարսելոնան» կլսի 70 միլիոն եվրոյից ավելի արժողությամբ ցանկացած առաջարկ:

Չավին պատրաստվում է աջ եզրում խաղացնել Ուսման Դեմբելեի վրա, ուստի Ռաֆինյան, հավանաբար, կհեռանա:

Ռաֆինյան անցած մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 50 խաղում դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: