Պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, ում պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ ավարտվել է, մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։
Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ մյունխենյան ակումբն արդեն բանավոր համաձայնություն ունի պորտուգալացու հետ երեք տարվա պայմանագրի կնքման շուրջ։ Համաձայնեցվել են նաև ֆինանսական պայմանները։
29-ամյա Գերեյրուն հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի։Այս մրցաշրջանում Գերեյրուն դարձավ Բունդեսլիգայի լավագույն ասիստենտը՝ կատարելով 12 գոլային փոխանցում։