Դավիդ դե Խեան առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ցանկանում է մնալ թիմում, հայտնում է talkSport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացին շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, սակայն նախատեսում է մերժել այն, քանի որ պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը մանկունիանցիների հետ։

Նախորդ մրցաշրջանում 32-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 58 հանդիպում, բաց է թողել 61 գնդակ։