Մյունխենի «Բավարիան» տրանսֆեր է համաձայնեցրել

«Բավարիան» ձեռք կբերի Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրոյին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա պորտուգալացու հետ համաձայնագիրը հաշվարկվելու է մինչեւ 2026 թվականը։ Նա կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։