Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Իտալիա

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռոման» կփորձի ուժեղացնել հարձակման գիծը:

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան հայտնվել է իտալական ակումբի դիտակետում, գրում է Calciomercato-ն:

Նշվում է, որ 30-ամյա Մորատան կցանկանար վերադառնալ Իտալիա, որտեղ նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում»։

Ալվարո Մորատայի տրանսֆերային արժեքը transfermarkt պորտալի փորձագետները գնահատում են 25 միլիոն եվրո։

2022/2023 մրցաշրջանում իսպանացի հարձակվողը անցկացրել է 45 հանդիպում, որոնցում խփել է 15 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։