«Մոնակոյի» կենտրոնական պաշտպան Ակսել Դիսասին շուտով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Անգլիական գրանդը գրեթե համաձայնեցրել է գործարքի պայմանները։ Ակումբները դեռ պետք է վերջնական տեսքի բերեն տրանսֆերային որոշ մանրամասներ, հայտնում է L’Equipe-ը, սակայն 25-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ակսել Դիսասին «Մոնակոյի» կազմում անցկացրել է 49 հանդիպում ավարտված մրցաշրջանում՝ դառնալով 6 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո: