Արաբ շեյխը հերթական առաջարկը կանի «Մանչեսթեր Յունայթեդին»

Քաթարական ներդրողների խումբը՝ շեյխ Ջասիմի գլխավորությամբ, արել է «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու թվով հինգերորդ՝ վերջին առաջարկը։ Այս մասին իր էջերում գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ Կատարի ներկայացուցիչները մինչև ուրբաթ օրը ցանկանում են փակել գործարքը։

Եթե ​​մինչ այդ Գլեյզեր ընտանիքը չհամաձայնի ակումբի վաճառքին, ապա Շեյխ Ջասիմը կհրաժարվի այն գնելու մտքից։

Գարնան վերջին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ եթե Շեյխ Ջասիմը գնի ակումբը, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ՊՍԺ-ի աստղ Նեյմարին։