«Ինտերը» փոխարինող է փնտրում պաշտպան Միլան Շկրինյարին, ով շուտով կհամալրի ֆրանսիական ՊՍԺ-ի շարքերը։
Սլովակ ֆուտբոլիստը փարիզյան գրանդ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
«Ներաձուրիները» դիտարկում են մի քանի ֆուտբոլիստների թեկնածություն: Թիրախավորվել են Բենջամին Պավարը (Բավարիա), Նաչոն (Ռեալ Մադրիդ), Տրևո Չալոբան (Չելսի) և Ջորջիո Սկալվինին (Ատալանտա):
Շկրինյարը «Ինտերում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից: Ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Իտալիայի առաջնության 2022/2023 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 21 հանդիպում, ստացել երեք դեղին քարտ և մեկ անգամ հեռացվել խաղադաշտից։