«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը կարող է միանալ «Էվերթոնին»: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լիվերպուլյան ակումբի ղեկավարները պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 31 մլն եվրո։
Այնուամենայնիվ, իտալական ակումբում պատրաստ չեն բանակցություններ սկսել տրանսֆերի շուրջ:
2022/23 մրցաշրջանում Թեմմի Աբրահամը մասնակցել է 53 հանդիպման, դարձել 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
25-ամյա անգլիացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։