Սթիվեն Ջերարդը կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի

Անգլիացի մասնագետ Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել «Լիդսը», հայտնում է The Telegraph-ը:

Ըստ աղբյուրի՝ 43-ամյա անգլիացին այս պաշտտոնը զբաղեցնելու հիմնական հավակնորդն է:։ Ակումբի ղեկավարությունը որպես թեկնածու դիտարկում է նաև Սքոթ Պարկերին:

Ջերարդի վերջին աշխատավայրը եղել է «Ասթոն Վիլան», որը նա գլխավորել է 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի հոկտեմբերը։