Ռաֆայել Գերեյրուն կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրուն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն, 29-ամյա պորտուգալացու, տրանսֆերը ով ամռանը կդառնա ազատ գործակալ, հավակնում են գնել Մադրիդի «Ատլետիկոն» և Մյունխենի «Բավարիան»:

Գերեյրոն գերմանական թիմում հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում նա Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։