«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է տեղափոխվել «Միլան», հայտնում է Corriere dello Sport-ը:
Նախկինում ֆուտբոլիստին հետաքրքրում էր նաև «Բարսելոնան», որը ֆինանսական դժվարություններ ունի:
Հաղորդվում էր, որ Գյունդողանը կատալոնացիներից երեք տարվա պայմանագիր է խնդրում: «Բարսելոնայում» դրական են գնահատում կիսապաշտպանի տրանսֆերը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև հունիսի վերջը:
Այս մրցաշրջանում 32-ամյա գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։