Goal պարբերականը հրապարակել է Եվրոպայի թոփ-5 լիգաների խորհրդանշական հավաքականը

Բրիտանական Goal պարբերականը հրապարակել է Եվրոպայի թոփ-5 լիգաների ընթացիկ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:

Այն ունի հետևյալ տեսքը

Դարպասապահ. Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»):

Պաշտպաններ. Կիրան Տրիպյե («Նյուքասլ»), Ռոնալդ Արաուխո («Բարսելոնա»), Կիմ Մին Չժե («Նապոլի»), Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի»):

Կիսապաշտպաններ. Ռոդրի, Կևին դե Բրույնե (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»):

Հարձակվողներ. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Կիլիան Մբապպե (ՊՍԺ):