«Միլանի» 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Մոնցայի» հետաքրքրության մասին։
««Մոնցան» ինձ ասաց, որ պայմանագիրը ինձ համար պատրաստ է։ Այնուամենայնիվ, ես հիմա «Միլանի» ֆուտբոլիստ եմ և հպարտ եմ դրանով։ Չեմ կարծում, որ մրցաշրջանի ավարտից հետո կավարտեմ կարիերաս։
Բայց միևնույն ժամանակ ես պետք է գտնեմ օպտիմալ հավասարակշռություն»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ Իբրահիմովիչը «Միլանի» կազմում հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։