«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը դարձավ Իտալիայի առաջնության լավագույն հարձակվողը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա նիգերիացին Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նապոլին» ժամանակից շուտ դարձել էր երկրի չեմպիոն։
Մրցաշրջանի վերջին տուրում Լուչիանո Սպալետիի թիմը կհանդիպի «Սամպդորիայի» հետ։
Հանդիպումը կկայանա հունիսի 4-ին՝ Երևանի ժամանակով 19:30-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպալետին «Սամպդորիայի» հետ խաղից հետո կլքի նեապոլիտանական ակումբը։