«Միլանը» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է Ռաֆայել Լեաուի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Հարձակվողը, ով հաջորդ շաբաթ կդառնա 24 տարեկան, ստորագրել է աշխատանքային պայմանագիր, որը գործում է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Լեաուն «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Դրանից հետո պորտուգալացին անցկացրել է 162 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 41 գոլ և 36 գոլային փոխանցում կատարել խաղընկերներին։