Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա իսպանացին փարիզցիներին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Պայմանագիրը մինչեւ 2027 թվականի ամառն է, աշխատավարձը կկազմի տարեկան 8 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Ասենսիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։