Այս րոպեներին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթանում է Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի նախավերջին տուրի «Փյունիկ» – «Ուրարտու» չեմպիոնական հանդիպումը:
Պետք է փաստել, որ առաջին խաղակեսի ընթացքում թիմերի միջև համեմատաբար հավասար պայքար էր ընթանում, չնայած, որ «Ուրարտուի» ֆուտբոլիստները ավելի սուր էին գրոհում:
Այնուամենայնիվ, թիմերին չհաջողվեց հիասթափեցնել մրցակին՝ խաղակեսը ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
Այսպիսով՝ այս պահի դրությամբ օնլայն տարբերակով Երկրի գործող չեմպիոնն ունի 78 միավոր և 2 միավոր զիջում է «Ուրարտուին»:
Առջևում մեզ սպասվում է, ևս 45 լարված րոպե:
Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա
«Փյունիկ» – «Ուրարտու» 0:0 (0:0)