Ամառային տրանսֆերային շուկայում լուրջ պայքար է նախատեսվում Դուշան Վլահովիչի տրանսֆերի համար։ 23-ամյա սերբ հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»:
Ըստ Corriere dello Sport-ի, մյունխենցիները Վլահովիչի համար կառաջարկեն 55-ից 60 միլիոն եվրո:
Միաժամանակ «Յուվենտուսն» այս տրանսֆերի դիմաց ակնկալում է վաստակել 90 մլն եվրո։
2022/2023 մրցաշրջանում Դուշան Վլահովիչը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 42 պաշտոնական հանդիպում։ Դրանցում սերբ հարձակվողը խփեց 14 գոլ և չորս գոլային փոխանցում կատարել: