Կարիմ Բենզեման կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ «Ռեալում», սակայն հաջորդ ամառ «Ռեալը» կարող է կենտրոնական նոր հարձակվողի հետ պայմանագիր կնքել:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպման ժամանակ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խնդրել է հարձակվողի հրավիրել՝ անկախ Բենզեմայի իրավիճակից։
«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնն Անչելոտտիի համար առաջնային թեկնածու է, հայտնում է աղբյուրը։
Քեյնի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։