Տասը ֆուտբոլիստ կարող է լքել «Լեսթերը»

Տասը ֆուտբոլիստ կարող է լքել «Լեսթերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում են The Mirror-ի լրագրողները։

Աղբյուրը հայտնում է, որ առաջատարներ Ջեյմս Մեդիսոնն ու Հարվի Բարնսն միանշանակ կլքեն թիմը։

Նրանց ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբները։

Հունիսի վերջին ավարտվում են ակումբի մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերը։

Թիմը անվճար կարող են լքել Չագլար Սոյունջուն, Ջոնի Էվանսը, Դանիել Ամարտին, Ռայան Բերտրանը, Նաամպալիս Մենդին, Այոզե Պերեսը, Յուրի Թիլմենսը և Վիլֆրիդ Նդիդին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Լեսթերը» դուրս մնաց ԱՊԼ-ից: